Իրանը կարող է էլիտար զորքեր ուղարկել Իրաք

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը «Իսլամական պետություն» սուննի խմբավորման ծայրահեղականներին թույլ չի տա վնաս հասցնել Իրաքի Քերբելա ու Նեջեֆ քաղաքներում գտնվող սրբավայրերին և պատրաստ է իր զորքերը մտցնել այնտեղ: Այս մասին հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին.

«Նախագահ Հասան Ռոուհանին կառավարության հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Իրանն էլիտար զորքեր կուղարկի, եթե առաջանա այդ քաղաքներին «Իսլամական պետության» մոտենալու իրական սպառնալիք:

Էլիտար զորքերը կպաշտպանեն այդ քաղաքները: Միջամտությունն ամբողջովին իրականացվելու է իրաքյան կողմի հետ համագործակցությամբ և ուղղված կլինի «Իսլամական պետության» վերացմանը»:

Ներկայումս Իրանը հատուկ վարաժանքներ է անցկացնում իր զինված ուժերի մասնակցությամբ՝ կապված հարևան Իրաքում արտակարգ միջամտություն իրականացնելո անհրաժեշտության հետ: Այդ զորավարժություններում ներգրավված են ավիացիա ու իրանական անօդաչու թռչող սարքեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031