Բաժիններ՝

Չինաստանը ձեռնամուխ է եղել գերձայնային սուզանավի մշակմանը

The South China Morning Post թերթի փոխանցմամբ՝ Խարբինի Տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականների ստեղծած տեխնոլոգիան Չինաստանին կօգնի մշակել այնպիսի սուզանավեր ու տորպեդներ, որոնք ունակ կլինեն ջրի տակ տեղաշարժվել գերձայնային արագությամբ կամ դրան մոտ արագությամբ:

Խոսքը գնում է գերկավիտացիայի տեխնոլոգիայի մասին, որն ընթացող ստորջրյա օբյեկտի առջև առաջացնում է կավիտացիոն գոտի (կավիտացիա՝ դատարկություն): Նման տեխնոլոգիայով սուզանավը կարող է 100 րոպեի ընթացքում Շանահայից հասցնել Սան Ֆրանցիսկո:

Չինացի գիտնականների առաջարկած տեխնոլոգիան բազմաբաղադրիչ է: Գերկավիտացիայի տեխնոլոգիան միանում է 75 կմ/ժամ արագությանը հասնելուց հետո: Չինական այդ տեխնոլոգիայի իրագործման տեխնիկական մանրամասները չեն հաղորդվում:

Տեսականորեն նման տեխնոլոգիայով սուզանավն ունակ կլինի ստորջրյա դիրքով զարգացնել մինչև 5800 կմ/ժամ արագություն: Ջրում ձայնի արագությունը կազմում է 1500 մ/վ կամ 5500 կմ/ժամ՝ 24 աստիճան ջերմաստիճանի ու 35 պրոմիլ աղիության դեպքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս