Բուժում Գերմանիայում. Էպիլեպսիան այլևս դատավճիռ չէ (տեսանյութ)

Էպիլեպսիան բացասական ազդեցություն է ունենում այս հիվանդությամբ տառապող մարդկանց կյանքի շատ ասպեկտների:

Վիրահատություններից առաջ մենք առաջարկում ենք հիվանդներին լայնամասշտաբ ախտորոշման ծրագիր: Վերջինիս մեջ մտնում են համակարգչի օգնությամբ իրականացվող նոպաների հետազոտում և բարձր թույլատրման էլէկտրոէնցեֆալոգրամա:

Դրանք հնարավոր են դարձնում ուսումնասիրել գլխուղեղի բարձր թույլատրման կառուցվածքային վիզուալիզացիան: Եվ վերջապես նյարդաֆիզիոլոգիական թեստեր, որոնց օգնությամբ հնարավոր է ի հայտ բերել գլխուղեղի ֆունկցիայի նույնիսկ լոկալ խախտումները:

Բարդ դեպքերում էլէկտրոդները միացվում են անմիջապես գլխուղեղին. դա հնարավորություն է ընձեռում առավելագույն հստակությամբ վիզուալացնել էպիլեպտոգեն զոնաները և տվյալ ցուցումների հիման վրա իրականացնել մաքսիմալ ճշգրտության բարձրորակ վիրահատություններ:

Կարդացեք նաև

Էպիլեպտիկ օջախի հեռացումը վիրահատական մեթոդով հնարավորություն է տալիս էապես ընդլայնել էպիլեպսիայի բարդ տեսակներով հիվանդների բուժման հնարավորությունների շրջանակները:

Հիվանդների մեծամասնության մոտ վիրահատությունից հետո կրկնվող նոպաներ չեն դիտվում: Բացի այդ, հատկապես երեխաների մոտ վիրահատություններից հետո դիտվում է պահվածքի կարգավորում և զարգացման բարելավում:

Եթե վիրահատական ճանապարհով անհնար է հասնել էպիլեպսիայով հիվանդների ամբողջական ապաքինման, ապա կլինիկան առաջարկում է նաև այլընտրանքային տարբերակներ: Այսպես, նոպաների հետ կապված իրավիճակների էական բարելավման կարելի է հասնել ստիմուլյատորի կիրառմամբ:

Հիվանդների համար էական առավելություն է հանդիսանում այն հանգամանքը, որ էպիլեպտոլոգիայի բաժանմունքն առաջարկում է ախտորոշիչ և վիրաբուժական բոլոր պրոցեդուրաները:

«Կիրառելով առաջարկվող բժշկական ծառայությունների և բացառիկ թերապևտիկ հնարավորությունների լայն սպեկտոր՝ կլինիական աջակցում է հիվանդներին և օգնում նրանց կյանքի որակը բարձրացնելու գործում»:

7777

Տեսանյութեր

Լրահոս