Բաժիններ՝

Հազարավոր մարդիկ Անկարայում ձևավորել են Աթաթուրքի պատկերն ու նրա ստորագրությունը (տեսանյութ)

CNN TÜRK-ի փոխանցմամբ՝ առնվազն 6000 սևազգեստ տղամարդ և կին երեքշաբթի հավաքվել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հրապարակում՝ դրանով իսկ ձևավորելով նրա պատկերը, ինչը տեսանելի է եղել թռչունի թռիչքի հեռավորությունից:

Դա կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: 92 տարի առաջ Աթաթուրքի կողմից հույների դեմ տարած հաղթանակի շաբաթվա տոնակատարությունների շրջանակներում առնվազն 9000 մարդ է հավաքվել Անըթքաբիրի (Աթաթուրքի դամբարան) մոտ, որոնցից 6000-ը կանգնած վիճակում ձևավորել են Աթաթուրքի պատկերը, ինչպես նաև նրա ստորագրությունը:

Դա անելու համար պահանջվել է երեք ժամ, ինչից հետո ակցիայի մասնակիցները վանկարկել են «Մենք բոլորս Մուսթաֆա Քեմալի զինվորներն ենք» կարգախոսը: Տվյալ ակցիան նախաձեռնել է լուսանկարիչ Ջումհուր Այգյունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031