
Պուտինն ընդունել է Աբխազիայի նորընտիր նախագահին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Աբխազիան պատրաստ են ինտեգրումը խորացնել համագործակցության բազում ոլորտներում: Այս մասին Աբխազիայի նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պուտինն Աբխազիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Խաջիմբային՝ հավելելով, որ վաղուց է ճանաչում նրան: Պուտինի խոսքերով՝ Խաջիմբան կողմ է Ռուսաստանի ու Աբխազիայի միջև հարաբերությունների ընդլայնմանը, ինտեգրացիոն գործընթացների խորացմանը:
Խաջիմբան իր հերթին հայտարարել է, որ իրենք կողմ են սոցիալ-տնտեսական, սահմանային, ռազմական և այլ թեմաների շուրջ Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը: