
Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի դեմ քրեական գործ է հարուցվել

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին սպանելու մտադրությամբ կրակ է բացել իր հայրենի գյուղի երկու բնակչի վրա, որոնք հանդիսանում են «Վրացական երազանք» դաշինքի անդամներ:
Միջադեպը գրանցվել է կիրակի, ժամը 22.00-ի մոտ: Օկրուաշվիլին իր երկու թիկնապահի հետ միասին մեքենայով հետապնդել է այդ անձանց և հրաձգային զենքից կրակ է բացել նրանց մեքենայի ուղղությամբ: Տուժածների մեքենային դիպել է 3 փամփուշտ՝ չնայած նրան, որ Օկրուաշվիլին դատարկել է ողջ փամփշտատուփը:
Դրանից հետո նրան հաջողվում է գյուղի վերջում բռնել նրանց և ծեծի ենթարկել եղբայրներին: Վերջիններս հրաժարվում են հայտարարել միաջադեպի մասին: Հարուցվել է քրեական գործ: