
Վրաստանում բանակ են զորակոչել պաշտպանության նախարարի որդուն

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի որդուն զորակոչել են բանակ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարի կին Նատիա Փանջիկիձեն:
Նա սակայն չի հայտնել, թե որտեղ է ծառայելու Ալասանիա-կրտսերը՝ Նիկ Ալասանիան: Փոխարենը նա գրել է, որ ևս մեկ համարձակ տղա կպաշտպանի իր հայրենիքը: