Բաժիններ՝

Ռուսաստանը ցանկանում է ուղղումներ մտցնել ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի տեքստում

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը հուսով է սեպտեմբերի 12-ին Բրյուսելում նախարարների մակարդակով կայանալիք հանդիպման ժամանակ ներկայացնել կոնկրետ առաջարկներ, որոնք կառնչվեն ԵՄ-ի հետ Ուկրաինայի Ասոցացման համաձայնագրում ուղղումներ կատարելուն:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նաախարար Ալեքսեյ Ուլյուկաևը: Ռուսաստանի նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովը չի բացառում, որ փորձագիտական խորհրդակցությունները կարող են հանգեցնել ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման մասին բազային համաձայնագրի տեքստում ուղղումներ անելուն:

Նա հավելել է, որ իրենք սեղմ ժամկետներում դիտարկելու են այդ համաձայնագրի այն կետերը, որոնք մտահագություն են հարուցում իրենց մոտ և ռիսկային են համարվում Ռուսաստանի համար, և կփորձեն ինչ-որ հանգուցալուծում տալ խնդրին: Սրանից առաջ Ուկրաինայում պլանավորել են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը վավերացնել սեպտեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս