
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են երկարաժամկետ հրադադարի շուրջ

BBC News-ի փոխանցմամբ՝ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են Գազայի հատվածում երկարաժամկետ հրադադարի շուրջ: Հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել երեքշաբթի երեկոյան: ՀԱՄԱՍ-ն այդ պայմանավորվածությունը որակել է որպես «դիմակայության հաղթանակ»:
Իսրայելական ու պաղեստինյան կողմերը հաստատել են, որ ընդունում են հրադադարի մասին համաձայնագիրը: Իսրայելի ԱԳՆ-ը հաստատել է, որ համաձայն է հումանիտար օգնություն ու շինանյութ հատկացնել Գազայի հատվածին:
Կայուն հրադադարի մի շարք ասպեկտների շուրջ բանակցությունները Կահիրեում կմեկնարկեն մեկ ամսվա ընթացքում: Մեկ ամիս անց Իսրայելն ու պաղեստինյան խմբավորումները կքննարկեն Գազայում ծովային նավահանգիստ ու օդանավակայան կառուցելու հարցը, ինչպես նաև մոտ 100 բանտարկյալի ազատ արձակման հարցը:
Իսրայելն ու Եգիպտոսը երաշխիքներ են պահանջում, որ Գազայի հատված չի ուղարկվի սպառազինություն: Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև անժամկետ հրադադարի մասին համաձայնությունը ողջունել են ԱՄՆ-ն ու ԵՄ-ը: Հուլիսի 7-ին Իսրայելի ձեռնարկած և 51 օր տևած ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածով զոհվել է 2143 պաղեստինցի և վիրավորվել է 10.918 մարդ: