Բաժիններ՝

Փանջիկիձեն պարզաբանել է, թե ինչու է Էրդողանի երդմնակալությանը մասնակցելու Վրաստանի վարչապետը և ոչ թե նախագահը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին կմենկի Թուրքիա՝ մասնակցելու համար այդ երկրի նորընտիր նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալությանը, քանի որ նա դեռ չի այցելել Թուրքիա:

Այս մասին երեկ հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն: Նա հիշեցրել է, որ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այս տարի արդեն իսկ գտնվել է Թուրքիայում, իսկ Թուրքիայի նախագահը՝ Վրաստանում, և ելնելով դրանից՝ որոշվել է, որ Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալությանը պետք է ներկա գտնվի Վրաստանի վարչապետը:

Փանջիկիձեն նկատել է, որ Իրակլի Գարիբաշվիլին Վրաստանի վարչապետ դառնալուց հետո դեռ չի այցելել Թուրքիա: Էրդողանի երդմնակալությունն Անկարայում անցկացվելու է օգոստոսի 28-ին: Երդմնակալության արարողությունից բացի, պլանավորված է, որ Վրաստանի վարչապետը կհանդիպի Թուրքիայի նորընտիր նախագահի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031