Բաժիններ՝

Պորոշենկոն պատմել է Պուտինի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին

УНН-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Մինսկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներով պայմանավորվել է երկու երկու երկրների սահմանապահ գերատեսչությունների միջև խորհրդակցություններ անցկացնելու շուրջ:

Պորոշենկոյի խոսքերով՝ գերատեսչությունների միջև այդ բանակցությունների նպատակը լինելու է Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև սահմանի վերահսկման հաստատումը: Պորոշենկոն հավելել է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Ուկրաինայի արևելքում առկա իրավիճակի կարգավորման խաղաղ պլան մշակելու մասին:

Այդ պլանի իրագործման նախադրյալներ մշակելու համար խորհրդակցություններ են անցկացվելու երկու երկրների գլխավոր շտաբների պետերի միջև: Պորոշենկոն հավելել է, որ համաձայնություն է ձեռք բերվել սեպտեմբերի 6-ին երեք կողմի (Ուկրաինա, ԵՄ, ՌԴ) մասնակցությամբ բանակցությունների մասին, որոնցում քննարկվելու են էներգետիկ թեմաներ:

Պուտինի ու Պորոշենկոյի հանդիպումը տևել է մոտ երկու ժամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031