Բաժիններ՝

Սինգապուրը գաղտնի իր կործանիչների թիվը 24-ից հասցրել է 40-ի

Jane’s-ի փոխանցմամբ՝ Սինգապուրը գաղտնի մեծացրել է իր F-15SG կործանիչների պարկը: Դրանց թիվը 24-ից հասցվել է 40-ի: Այս մասին են վկայել Boeing ընկերության ֆինանսական հաշվետվությունները:

2005 թվականի դեկտեմբերին Սինգապուրը պատվիրել է 12 հատ F-15SG կործանիչ, իսկ 2007 թվականի հոկտեմբերին՝ նույնչափ F-15SG կործանիչ: Դրանով իսկ պատվիրված F-15SG-ների քանակը հասել է 24 միավորի, իսկ պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է մեկ միլիարդ դոլար:

Դրանք բոլորն էլ մատակարարվել են Սինգապուրին, սակայն դրանց մի մասը բազավորված է ԱՄՆ-ում և կցված է Սինգապուրի ռազմաօդային ուժերի 428-րդ էսկադրիլիային: 2014 թվականի հունվարին փորձագետները պարզել են, որ Սինգապուրը գնել է 8 հատ F-15: Օգոստոսին էլ հայտնի է դարձել ևս 8 հատ F-15SG ինքնաթիռների գնման մասին:

Janes-ի հետ զրույցում, սակայն, ևս 16 ինքնաթիռի գնման մասին տեղեկատվությունը չեն կարողացել հաստատել ո՛չ Boeing ընկերությունը, ո՛չ էլ Սինգապուրի պաշտպանության նախարարությունը: Boeing ընկերությունը F-15SG կործանիչը ստեղծել է հատուկ Սինգապուրի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս