17 փաստ, որոնք ավելի լավ է չիմանալ
Facte.ru կայքը հրապարակել է մի քանի ուշագրավ փաստեր:
1. Հռոմեացիները մկների ուղեղն օգտագործում էին ատամների մածուկի փոխարեն:
2. Ձեր սեղանի, հեռախոսի, սրճարանի ճաշացանկի վրա ավելի շատ բակտերիաներ կան, քան զուգարանակոնքի վրա:
3. Որոշ թիթեռներ արյուն են խմում:
4. Կոալաներն ուտում են իրենց մայրերի արտաթորանքը:
5. Մարդը տարվա ընթացքում միջինը 500 գրամ միջատ է ուտում հիմնականում այլ ուտելիքի հետ միասին:
6. Ոտքերը տարվա ընթացքում 20 լիտր քրտինք են արտադրում:
7. Եթե դուք որևէ բանից հոտ եք քաշում, դրա մոլեկուլները կպչում են ձեր քթի ներքևի հատվածին:
8. Խաղարկության համար տոմս գնելու ընթացքում մահանալու շանսերն ավելի մեծ են, քան շահելու շանսերը:
9. Համբուրվելու ընթացքում մարդիկ փոխանակվում են 40 000 մակաբույծներով և 250 բակտերիաներով:
10. Յուրաքանչյուր տարի 2500 ձախլիկ է մահանում այն պատճառով, որ օգտագործում է աջլիկների համար նախատեսված արտադրանք:
11. Սառույցներ պահելու համար նախատեսված մեքենաների մեծ մասը չի լվացվում:
12. 10 տարվա ընթացքում միջին չափի դոշակը մեծանում է երկու անգամ՝ իր մեջ հավաքված կեղտի պատճառով:
13. Էվերեստի վրա գտնվում է ավելի քան 200 դիակ, որոնցից շատերն օգտագործվում են որպես ցուցանակ ալպինիստների համար:
14. Գոյություն ունի թունավոր բույս՝ Oenanthe crocata, որը մահվան ժամանակ զոհի դեմքին ժպիտ է առաջացնում:
15. Արհեստական ատամները ռադիոակտիվ են:
16. Հին ժամանակներից քրտինքն օծանելիքի մաս է կազմել:
17. Օվկիանոս նետվող աղբի քանակը 3 անգամ գերազանցում է դրանցում ապրող ձկներին: