Բաժիններ՝

Վրաստանի բնակչության կեսը չի հավատում իշխանությունից Բիձինա Իվանիշվիլիի հեռանալուն. NDI

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի բնակիչների կեսը կարծում է, որ երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կուլիսների հետևում շարունակում է ազդել երկրում ընդունվող քաղաքական որոշումների վրա:

Այս մասին են վկայել ամերիկյան Ազգային-դեմոկրատական ինստիտուտի (NDI) անցկացրած հետազոտության արդյունքները: Այն Վրաստանում անցկացվել է ընթացիկ տարվա հուլիսի 23-ին օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում: Հարցախույզին մասնակցել է 3338 մարդ:

Հարցվածների 50 տոկոսը համաձայն է այն պնդման հետ, որ Բիձինա Իվանիշվիլին վերստին շարունակում է մնալ իշխանությունների գործողությունների մասին որոշումներ ընդունող անձ:

17 տոկոսը կարծում է, որ Իվանիշվիլին դադարել է նման որոշումներ ընդունել վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո: 28 տոկոսը նշել է, որ չգիտի այդ հարցի պատասխանը, իսկ այդ պնդմանը դեմ է արտահայտվել 3 տոկոսը: 2 տոկոսն էլ հրաժարվել է պատասխանելուց:

Ընդ որում, հարցվածների 53 տոկոսն անընդունելի է համարում նախկին վարչապետի կողմից երկրի քաղաքական կյանքին նման միջամտելը, իսկ 36 տոկոսի համար դա ընդունելի է:

Եվրասիական միությանը Վրաստանի անդամակցությանը կողմ է հարցվածների միայն 20 տոկոսը: Դա նշանակում է, որ Վրաստանում աճել է եվրասիական ինտեգրման կողմնակիցների թիվը. այս տարվա ապրիլին դրան կողմ էր արտահայտվել հարցվածների 16 տոկոսը, իսկ նախորդ տարվա նոյեմբերին՝ 11 տոկոսը:

19 տոկոսն էլ կարծում է, որ Վրաստանն ավելի մեծ օգուտներ կստանա, եթե հրաժարվի եվրաատլանտյան ինտեգրումից՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու դիմաց:  ԵՄ-ին Վրաստանին անդամակցելուն կողմ է հարցվածների 59 տոկոսը, իսկ ՆԱՏՕ-ին անդամակցելուն կողմ է հարցվածների 72 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս