
Աշխատանքային սեղանին միկրոբների քանակը գերազանցում է զուգարանակոնքին գտնվող միկրոբների քանակին

Ամերիկացիների 80 տոկոսը սիրում է սնվել համակարգչային սեղանի առաջ: Դա շատերի համար է սովորություն դարձել. համակարգչի առաջ ուտելով՝ կարելի է մեկ զարկով երկու նապաստակ որսալ՝ ուտել, միաժամանակ աշխատել: Շատերը, սակայն, մոռանում են, որ այս սովորությունը կարող է մարսողական համակարգի համար լուրջ խնդիրների հանգեցնել. այդ խնդիրների պատճառ կարող են դառնալ բակտերիաները, որոնք գտնվում են աշխատանքային սեղանի վրա:
Ինչպես գրում է facte.ru կայքը՝ հետազոտողները պնդում են, որ համակարգչից օգտվողների միայն 36 տոկոսն է պարբերաբար մաքրում աշխատանքային սեղանը: Մյուսները դա անում են ամիսը մեկ անգամ կամ ավելի ուշ-ուշ: Գիտնականները նշում են, որ աշխատանքային սեղանին միկրոբների քանակը 100 անգամ գերազանցում է խոհանոցի սեղանին միկրոբների քանակին, 400 անգամ՝ զուգարանակոնքին գտնվող միկրոբների քանակին: