
Եվրասիական տնտեսական միությունում բոլոր երկրները կլինեն հավասար. Նազարբաև

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանը կարող է դուրս գալ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) կազմից, եթե համաձայն չլինի կազմակերպութան ընդունած որոշումների հետ: Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը.
«Տնտեսական միության ստեղծումը քաղաքական չէ, դա ճիշտ է: Երբ հավաքվում են Ղազախստանի, Ռուսաստանի ու Բելառուսի նախագահները, եթե մեկը դեմ է լինում, ապա որևէ որոշում չի ընդունվում: Դա կոչվում է կոնսենսուս: Բոլորն ունեն հավասար իրավունքներ: Ղազախստանը մշտապես իրավունք ունի դուրս գալու այդ միությունից, եթե մենք չհամաձայնվենք ինչ-որ բանի հետ:
Մնեք մտել ենք Մաքսային միություն, և եթե նախկինում Ռուսաստանի սահմանով ապրանքների անցման համար գումար էինք վճարում, ապա այժմ ոչինչ չենք վճարում, իսկ խոսքը գնում է 6 միլիոն թենգեի մասին: Դրա պատճառով աճել էր ապրանքների գինը: Մի՞թե մենք կարող էինք նման գներով մրցակցել օտար ապրանքների հետ: Չէինք կարող, ահա թե որքան օգուտներ են եղել մեր պետության համար»: