Գերմանական հետախուզությունը գաղտնալսել է 80 երկրի. Der Spiegel

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ Գերմանիայի Դաշնային հետախուզական կազմակերպությունը (BND) հետախուզական ու գաղտնալսման գործունեություն է իրականացրել աշխարհի 80 երկրի նկատմամբ: Այս մասին հայտնել է գերմանական Der Spiegel պարբերականը:

Վերջինիս հաղորդմամբ՝ BND-ն այդ երկրներին սկսել է 2009 թվականից լրտեսել Գերմանիայի կառավարության հրամանով: Գերմանական հետախուզության ուշադրության կենտրոնում գտնվել է 30 երկիր, այդ թվում նաև ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներ Թուրքիան ու Ալբանիան:

Թուրքիայի հետ կապված՝ գերմանական հետախուզությանը հետաքրքրել են քրդական հարցը, Գյուլենական շարշումը, իսլամական շարժումները, կազմակերպված հանցավորության հարցը, կոռուպցիան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031