
Առողջ մտածելակերպով ցանկացած մարդ չի կարող առաջարկել պատերազմել ՌԴ-ի դեմ. Լորան Ֆաբիուս

Ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցի ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Ֆրանսիան ամուր դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի հանդեպ՝ կապված Ուկրաինայի արևելքի հակամարտության հետ:
Դրա հետ մեկտեղ Ֆաբիուսն ընդգծել է, որ Ֆրանսիան բաց է Ռուսաստանի հետ երկխոսելու համար. «Ինչ վերաբերվում է Ռուսաստանին ու Ուկրաինային, ապա մեր դիրքորոշումը մնում է նույնը՝ հաստատակամություն ու երկխոսություն: Առողջ մտածելակերպ ունեցող ցանկացած մարդ չի կարող առաջարկել պատերազմել Ռուսաստանի դեմ՝ մոռանալով պատմության ու աշխարհագրության մասին:
Ուկրաինան պետք է ունենա թե՛ հարևան ԵՄ-ի, թե՛ հարևան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալու հնարավորություն: Դրան հասնելը հեշտ չի լինի: Ներկայումս հայրենասիրական տրամադրություների վերելք է նկատվում թե՛ Ուկրաինայում, թե՛ Ռուսաստանում»:
Ֆաբիուսը հավելել է, որ Ֆրանսիան մտադիր է նպաստել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտության կարգավորմանն ու իրավիճակի ապաէսկալացմանը: