Բաժիններ՝

Ռուսաստանին անհանգստացնում է «Իսլամական պետության» գործունեության հնարավոր ընդլայնումը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ի՝ Նոր մարտահրավերների դեպարտամենտի տնօրեն Իլյա Ռոգաչևը կարծում է, որ ահաբեկչական յուրաքանչյուր գործունեություն պոտենցիալ սպառնալիք է հանդիսանում Ռուսաստանի համար:

Ռոգաչևն ընդգծել է, որ դա վերաբերում է նաև «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների գործողություններին. «Նման մասշտաբի ահաբեկչական յուրաքանչյուր սպառանլիքն արդիական է նաև Ռուսաստանի համար, քանի որ շատ բարդ է հաշվարկել ու կանխատեսել դրա հետևանքները:

Ներկայումս Ռուսաստամի համար այդ սպառնալիքն ավելի շուտ գաղափարական է, սակայն այն կարող է լինել նաև այլ բնույթի: Ռուսաստան կարող են վերադառնալ այն զինյալները, որոնք ներկայումս գտնվում են «Իսլամական պետություն» խմբավորման շարքերում:

Գաղափարախոսության տեսանկյունից սահմաններ չկան «Իսլամական պետության» ընդլայնման համար: Եվ այստեղ խոսքը չի գնում Ռուսաստանի միայն հարավային շրջանների մասին: Նրանց ուշադրության օբյեկտ կարող են դառնալ մուսուլմանական բոլոր շրջանները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031