Բաժիններ՝

Սիրիայում երկու տարվա գերությունից հետո ազատ են արձակել ամերիկացի լրագրողի

Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ամերիկացի լրագրող Փիթեր Տեո Կերտիսը Սիրիայի զինյալների մոտ երկու տարի գերի մնալուց հետո ազատ է արձակել:

Հեռուստաալիքի տվյալներով, Կերտիսին ազատ արձակելը հնարավոր է դարձել կատարցի բանագնացների միջնորդության շնորհիվ: Ազատ արձակվելուց հետո ամերիկացի լրագրողին հանձնել են ՄԱԿ-ի ներկայացուցիչներին:

Հեռուստաալիքի տրամադրության տակ է հայտնվել մի տեսանյութ, որում Կերտիսը պատմում է, որ գերության ժամանակ ստացել է ամեն անհրաժեշտ բան, այդ թվում նաև սնունդ ու հագուստ:

Սիրիայի զինյալները Կերտիսին առևանգել էին 2012 թվականի հոկտեմբերին Թուրքիայի հարավում: Նրան ազատելու մասին տեղեկատվությունը հաստատել է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը: Կերտիսի ազատման լուրը հաստատել է նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, որի խոսքերով՝ Կերտիսն այժմ վերադառնում է տուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031