Բաժիններ՝

Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է ուկրաինացի 722 զինծառայող

ZN.UA-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 24-ի դրությամբ հակաահաբեկչական գործողության անցկացման ժամանակ ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 722 և վիրավորվել է 2625 զինծառայող: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի մամլո կենտրոնը:

Վերջինիս հաղորդմամբ՝ օգոստոսի 23-ից առավոտից մինչև օգոստոսի 24-ի առավոտն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի արևելքում զոհվել է 5 և վիրավորվել է 8 զինծառայող:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օգոստոսի 24-ին, երբ երկրում նշում էին անկախության 23-րդ տարեդարձը, հայտարարել է, որ ներկայիս աղետալի իրադարձություններն Ուկրաինայի պատմության մեջ կմտնեն որպես 2014 թվականի հայրենական պատերազմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031