Բաժիններ՝

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը չի գտնվում օրակարգում. Մերկել

Գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ներկայումս չի դիտարկվում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը:

Խոսելով Արևմուտքի ու Ուկրաինայի ռազմական համագործակցության մասին՝ Մերկելն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցումը չի հանդիսանում ոչ անհետաձգելի. «Մենք կարող ենք Ուկրաինային առաջարկել համագործակցության որոշակի ձև, սակայն ՆԱՏՕ-ին նրա անդամակցելու հարցը չի գտնվում օրակարգում»:

Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը դիմել էր ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին՝ խնդրելով երկրին հատկացնել օգնություն, այդ թվում նաև ռազմական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս