Բաժիններ՝

Ռուսաստանի ներկայացուցիչները չեն մասնակցի Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին

Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ ռուս դիվանագետները հրավեր չեն ստացել սեպտեմբերին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, որում քննարկվելու են Ռուսաստանի հետ դաշինքի հարաբերությունները: Այս մասին թերթին հայտնել են դիվանագիտական շրջանակներում ու ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում նրա աղբյուրները:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովն անցկացվելու է սեպտեմբերի 4-5-ին, Ուելսում: Ի թիվս այլ հարցերի, քննարկվելու են նաև հավաքական պաշտպանության ուժեղացման հարցում ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը, ռազմական ծախսերի մեծացումը, Ռուսաստանի հետ հարաբերություններն ու Ուկրաինայի հետ կապերի ամրապնդումը, ինչպես նաև Աֆղանստանից զորքերի դուրս բերման հարցը:

Թեև առանցքային բոլոր թեմաներն այս կամ այն չափով կապաված են Ռուսաստանի հետ, ռուս դիվանագետները չեն գտնվի Ուելսում: ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում առկա աղբյուրները հայտարարել են, որ սեպտեմբերյան գագաթաժողովին ռուսական պատվիրակության մասնակցությունը նպատակահարմար չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031