Բաժիններ՝

Ռաուլ Խաջիմբան հաղթել է Աբխազիայի նախագահական ընտրություններում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմության առաջնորդ Ռաուլ Խաջիմբան նախնական տվյալներով հաղթել է երեկ Աբխազիայում անցկացված նախագահական ընտրությունների առաջին փուլում: Խաջիմբան հավաքել է քվեների 50.57 տոկոսը:

Այս մասին հայտարարել է Աբխազիայի ԿՀՎ-ի ղեկավար Բատալ Տաբագուան: Նա մանրամասնել է, որ նախնական տվյալներով Խաջիմբան ստացել է 50.494 քվե, ինչը կազմում է 50.57 տոկոս: Աբխազիայի օրենսդրության համաձայն, առաջին փուլի արդյունքներով հաղթելու համար անհրաժեշտ է հավաքել 50 տոկոսից ավելին:

Խաջիմբայի մերձակա մրցակից Ասլան Բժանիան հավաքել է քվեների 35.91 տոկոսը, Միրաբ Քիշմարիան՝ 6.4 տոկոսը, իսկ Լեոնիդ Ձապշբան՝ 3.4 տոկոսը: Բոլորին դեմ է քվեարկել ընտրողների 1.8 տոկոսը: Ընտրություններին մասնակցելու ցուցանիշը կազմել է 70 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031