
Իրանցի զինվորականներն անօդաչու թռչող սարք են կործանել ուրանի հարստացման գործարանի մոտ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` իրանցի զինվորականները հայտարարել են, որ իսրայելական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) են կործանել իսլամական հանրապետության օդային տիրույթում:
ԱԹՍ-ը փորձել է ներթափանցել Նաթանզի շրջան, ուր գտնվում է ուրանի հարստացման միջուկային ձեռնարկություն: Առկա տեղեկատվության համաձայն, ԱԹՍ-ը կործանել է Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորը:
2011 թվականին էլ Իրանը հայտարարել էր երկրի տարածքում ամերիկյան RQ-170 ԱԹՍ կործանելու մասին: ԱՄՆ-ի կառավարությունը Թեհրանից պաշտոնապես պահանջել էր վերադարձնել ամերիկյան ԱԹՍ-ը, սակայն Իրանը մերժել էր: