Բաժիններ՝

Իսրայելը շարունակելու է իր հարձակումները Գազայի հատվածում. Նեթանյահու

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գազայի հատվածի բնակիչներին կոչ է արել լքել յուրաքանչյուր տարածք, ուր կարող են գտնվել զինյալները, քանի որ իսրայելական զորքերը մտադիր են նոր հարվածներ հասցնել նրանց.

«Ես Գազայի հատվածի բնակիչներին կոչ եմ անում ազատել յուրաքանչյուր հատված, որտեղից ՀԱՄԱՍ-ն իրականացնում է ահաբեկչական գործունեություն: Դրանցից յուրաքանչյուրը մեզ համար թիրախ է»:

Նախօրեին իսրայելական ավիացիայի հարվածի արդյունքում Գազայի հատվածում փլվել էր 13 հարկանի բնակելի շենք, ուր Իսրայելի բանակի կարծիքով` տեղակայվել էր ՀԱՄԱՍ-ի հրամանատարությունը: Հարձակման հետևանքով տուժել է 17 մարդ: Տեղաբնակները վստահեցրել են, որ շենքում բնակվել է 44 ընտանիք:

Հուլիսի 7-ից Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 2109-ի, իսկ վիրավորների թիվը` 10.651-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս