ՌԴ-ը ցանկանում է ընդլայնել մեր գյուղմթերքի ներկրումը. Գարիբաշվիլի

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսիի պրագմատիկ ու կառուցողական քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ Ռուսաստանը ցանկություն է հայտնել, որ ընդլայնվի վրացական գյուղմթերքի ներկրումը.

«Արդեն երկու տարի է, ինչ մենք մեր հարևան Ռուսաստանի հանդեպ վարում ենք ինտենսիվ կառուցողական ու պրագմատիկ քաղաքականություն: Վրացի դիվանագետների աշխատանքի շնորհիվ երկիրը ներկայումս ազատորեն իր արտադրանքն արտահանում է Ռուսաստան:

Ինչպես հայտնի է, Ռուսաստանը ոչ վաղ անցյալում հնարավոր համարել Վրաստանի հետ ազատ առևտրի ռեժիմի վերացում: Սակայն դա չի նշանակում, թե կդրվի բեռնարգելք, ընդհակառակը` ներկայումս խոսքը գնում է Ռուսաստան վրացական արտադրանքի մատակարարումների էլ ավելի մեծացման մասին»:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ Վրաստանը մտադիր է մեծացնել գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները Ռուսաստանին:

Տեսանյութեր

Լրահոս