Բաժիններ՝

Սիրիայի տարածքից արձակված հրթիռները պայթել են Իսրայելի հյուսիսում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի տարածքից արձակված հրթիռներն այսօր պայթել են Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքներում` ամայի տարածքում: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ` Սիրիայի տարածքից արձակված առնվազն 5 հրթիռ պայթել է Գոլանի բարձունքների շրջաններում: Առկա տեղեկատվության համաձայն, զոհեր չկան: Իսրայելը Սիրիայի տարածքից հթիռակոծման պատասխանատվությունը դրել է Սիրիայի կառավարության վրա:

Դա օգոստոսին Սիրիայի տարածքից հրեական պետության հրթիռակոծման առաջին դեպքն է: Հուլիսի կեսին Իսրայելի տարածքը երկու անգամ հրետակոծվել է Սիրիայի տարածքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031