
Չինաստանում մեկնարկել են ՇՀԿ-ի «Խաղաղ առաքելություն – 2014» խոշորագույն զորավարժությունները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Չինաստանում մեկնարկել են ՇՀԿ-ի անդամ երկրների զինված ուժերի «Խաղաղ առաքելություն – 2014» համատեղ հակաահաբեկչական զորավարժությունները: Դրանք անցկացվում են Չժուժիխե զորավարժարանում:
Զորավարժությունները ղեկավարում է Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի գլխավոր շտաբի պետի տեղակալ Վան Նինը: Զորավարժությունները տևելու են մինչև օգոստոսի 29-ը: Զորավարժություններին մասնակցում է մոտ 7000 զինծառայող` Ղազախստանից, Ղրղզստանից, Չինաստանից, Ռուսաստանից ու Տաջիկստանից:
Ներկայիս զորավարժություններն իրենց թվակազմով խոշորագույն զորավարժություններն են ՇՀԿ-ի հովանու ներքո: Դրանց մասնակցում են տարբեր զորատեսակներ, ավիացիա, ՀՕՊ-ի ու ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ: