Բաժիններ՝

PKK-ի գործողությունների պատճառով Թուրքիայում դադարեցվել է Ըլըսուի ջրամբարի կառուցումը

Yuksekova Haber-ի փոխանցմամբ` դադարեցվել է Տիգրիս գետի վրա Ըլըսու ջրամբարի կառուցումը: Դրա համար պատճառ են հանդիսացել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) գործողությունները, որի զինյալներն առևանգել են 4 շինարարի:

Դրանից հետո որոշվել է մինչև սեպտեմբերի 1-ը դադարեցնել ջրամբարի կառուցման աշխատանքներն ու բոլոր շինարարներին ուղարկել տուն: Ջրամբարի ու հիդրոէլեկտրակայանի կառուցման աշխատանքները մեկնարկել են 8 տարի առաջ (2006 թվական) և ներկա դրությամբ այդ աշխատանքներն իրականացված են մոտ 75 տոկոսով:

Ըլըսուի ջրամբարը ջրով լցնելու գործընթացը կմեկնարկի 2015 թվականի վերջին: Մակերեսի ցուցանիշով Ըլըսուի ջրամբարը զիջելու է միայն Եփրատ գետի վրա կառուցված Աթաթուրքի ջրամբարին, իսկ նրա հէկ-ն իր հզորությամբ կզիջի միայն Աթաթուրքի, Քարաքայայի ու Քեբանի ջրամբարների հէկ-երին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031