Բաժիններ՝

Ռուսական հումանիտար օգնության բոլոր բեռնատարները հասել են Լուգանսկ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամ` Ուկրաինայի հարավ-արևելքի համար նախատեսված ռուսական հումանիտար օգնությունը փոխադրող ավտոշարասյան բոլոր բեռնատարները հասել են Լուգանսկի տարածք: Այս մասին հայտարարել են Լուգանսկի քաղաքային իշխանությունները:

Ներկա դրությամբ ընթանում է հումանիտար բեռների դատարկման գործընթացը, ինչից հետո կսկսվի բնակչության շրջանում դրա բաշխումը: Բեռների բաշխումն իրականացնելու է հատուկ հանձնաժողովը: Չի բացառվում, որ այդ օգնության մի մասը կուղղվի ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության տարածք:

Երեկ կեսօրի մոտ ռուսական բեռնատարներն Ուկրաինայի հետ սահմանը հատել էին առանց ուկրաինական կողմի համաձայնության: 280 (այլ տվյալներով` 260) բեռնատարից բաղկացած ավտոշարասյունը մերձմոսկովյան Նարո-Ֆոմինսկից Ուկրաինայի սահման է ուղևորվել օգոստոսի 12-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս