Բաժիններ՝

Իրաքում աղոթքի ժամանակ սպանվել է 68 մարդ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրաքի Դիյալահ նահանգում տեղի մզկիթի աղոթքի ժամանակ զինյալները սպանել են 68 մարդու, ավելի քան 50 մարդ էլ վիրավորվել է: Մզկիթը պատկանել է սուննի համայնքին: Ահաբեկչության պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել:

Նախ մզկիթ է ներխուժել ահաբեկիչը, ով սկսել է գործի դնել «մահապարտի գոտին»: Նրա հետևից մզկիթ ներխուժած զինյալները կրակ են բացել մարդկանց վրա: Ոստիկանության վարկածով, այդ հարձակումն իրականացրել են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները, որոնք դրանով իսկ վրեժխնդիր են եղել տեղի սուններից` իրենց միանալուց հրաժարվելու համար:

Այդ խմբավորումը ներկայումս վերահսկում է Իրաքի ողջ հյուսիս-արևելքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031