Չեչնիան ավելի լավ է՝ միավորվի Կրասնոդարի կամ Ղրիմի, քան՝ Ինգուշեթիայի հետ. Կադիրով
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կառավարության նիստում հայտարարել է, որ ավելի շատ նախընտրում է Ղրիմի կամ Կրասնոդարի երկրամասի, քան Ինգուշեթիայի հետ Չեչնիայի միավորումը.
«Ես նման միավորման ամենաառաջին հակառակորդն եմ: Երբ այդ գաղափարն առաջ քաշվեց տարիներ առաջ, ես կտրականապես դեմ հանդես եկա անգամ հարցի ձևակերպմանը: Ինգուշեթիայի հետ միավորումը որևէ օգուտ չի տա տարածաշրջանին և փոխարենը միայն կառաջացնի հավելյալ խնդիրներ:
Եթե անհրաժեշտ է միավորվել, ապա ավելի լավ է դա անել Կրասնոդարի հարուստ երկրամասի կամ էլ զարգացման մեծ հեռանկարներ ունեցող Ղրիմի հետ»: Կադիրովը շտապել է հայտարարել, որ չեչեններն ու ինգուշները եղբայրական ժողովուրդներ են և մշտապես կլինեն այդպիսին՝ ի հակադրումն նրանց միջև պառակտում մտցնելու առանձին անձանց փորձերի: