Բաժիններ՝

Նախիջևանում դաժան ծեծի ենթարկված իրավապաշտպանին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Նախիջևանում ծեծի է ենթարկել իրավապաշտպան ու լրագրող Իլգար Նասիբովը: Նրան տեղափոխել են տեղի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Նասիբովի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր:

Այսօր առավոտյան Նասիբովի կինը Turan գործակալությանը հայտնել է, որ Նասիբովը դաժան ծեծի է ենթարկվել, կոտրել են նրա քիթն ու կողոսկրերը, նա ստացել է ուղեղի ցնցում և դադարել է տեսնել մեկ աչքով:

Բժիշկները նրա դեմքին ու գլխքին դրել են 10 կար, սակայն մտավախություն ունենք, որ Նասիբովի մոտ կարող է լինել ներքին արյունահոսություն: Նասիբովի գրասենյակն ավերվել է:

Կասկածներ կան, որ տեղի ունեցածի համար մեղավոր է Պետանվտանգության նախարարությունը: Ոստիկանությունն ու դատախազությունը լռում են այդ վայրագության կապակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս