Իրանի արտգործնախարարը հաջորդ շաբաթ կժամանի Մոսկվա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հաջորդ շաբաթ ժամանելու է Մոսկվա: Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանաին:

Նա մանրամասնել է, որ Զարիֆը Մոսկվա է ժամանելու օգոստոսի 29-ին: Այցի ընթացքում Զարիֆը հանդիպումներ է ունենալու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031