Ռուսաստանի օդա-դեսանտային զորքերում ավարտվել է խաղաղապահ ուժերի ձևավորումը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի օդա-դեսանտային զորքերում ավարտվել է խաղաղապահ ուժերի ձևավորումը: Խաղաղապահ դեսանտայինների ընդանուր թիվը կազմել է ավելի քան 5000 մարդ:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի օդա-դեսանտային զորքերի հրամանատարի՝ խաղաղապահ գործողությունների գծով տեղակալ, գեներալ-մայոր Ալեքսանդր Վյազնիկովը:
Նա մանրամասնել է, որ ձևավորվել է օդա-դեսանտային զորքերի 5 խաղաղապահ գումարտակ, որոնք ավելի քան 90 տոկոսով կոմպլեկտավորված են պայամանագրային զինծառայողներով: