
Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 2086-ի

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Գազայի հատվածի դեմ Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 2086-ի: Իսրայելական վերջին հարվածի հետևանքով Գազայի հատվածում զոհվել է 3 և վիրավորվել է 4 մարդ:
Իսրայելը Գազայի հատվածի դեմ ռազմական գործողությունները սկսել է հուլիսի 7-ից, և այդ ընթացքում այնտեղ ընդհանուր առմամբ զոհվել է 2086 մարդ, որից 561-ը՝ երեխա, 255-ը՝ կին, 98-ը՝ տարեց:
Բացի այդ, Գազայի հատվածում վիրավորվել է 10.314 մարդ, որից 3189-ը՝ անչափահաս, 1994-ը՝ կին, 388-ը՝ տարեց: Իսրայելը Գազայի հատվածին օդից ու ծովից սկսել է հարվածել հուլիսի 7-ից, իսկ ցամաքից՝ հուլիսի 17-ից: