Բաժիններ՝

Ռուսաստանը կարող է Սիրիայի համար նախատեսած C-300 համալիրը հատկացնել Եգիպտոսին. աղբյուր

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դամասկոսի համար նախատեսված է C-300 «Ֆավորիտ» զենիթա-հրթիռային համալիրը (ԶՀՀ) կարող է մատակարարվել Կահիրեին: Այս մասին գործակալությանը հայտնել է ՌԴ ռազմարդյունաբերական համալիրում նրա բարձրաստիճան աղբյուրը.

«Մեր եգիպտացի գործընկերները շահագրգռված են դրա (C-300) գնման մեջ: Համալիրը կարող է կարճ ժամանակահատվածում վերակոմպլեկտավորվել՝ հաշվի առնելով Կահիրեի պահանջները: Համապատասխան պայմանավորվածության առկայության դեպքում կփոխարինվի «սիրիական» C-300-ի ծրագրային ապահովումը, ինչպես նաև մի շարք հանգույցներ ու ագրեգատներ»:

Աղբյուրը հավելել է, որ վերջին տասնամյակի ընթացքում Եգիպտոսը Ռուսասանից գնել է մոտ 400 միլիոն դոլարի ռազմական տեխնիկա: Նա ընդգծել է, որ դեռ ԽՍՀՄ-ից գնած ռազմական տեխնիկայի զգալի մասը դեռ շահագործման մեջ է գտնվում Եգիպտոսի զինված ուժերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031