Բաժիններ՝

Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը ցանկանում են մշակել պաշտպանունակության մեծացման պլան. Ալասանիա

Վրացական Imedi հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը սկսել են մտածել պաշտպանունակության ուժեղացման պլանի մշակման շուրջ.

«Անհրաժեշտ է ուշադրություն հատկացնել նաև նրան, որ այդ երեք երկրները, որոնք իրականացնում են ռազմավարական նշանակության համատեղ նախագծեր, համաձայն են, որ ճգնաժամային իրավիճակների դեպքում անհրաժեշտ է պաշտպանել այդ ենթակառուցվածքը:

Դա մտնում է նաև Եվրոպայի ու ԱՆՏՕ-ի շահերի թվում, քանի որ հենց այդ տարանցիկ ուղին է օգտագործվում Աֆղանստան դաշինքի բեռների փոխադրման համար: Տարանցումը մեծ նշանակություն ունի նաև անվտանգության ապահովման տեսանկյունից, առավել ևս Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնին:

Այդ երեք երկրների կառավարությունների ներկայացուցիչները սկսել են խորհել ենթակառուցվածքների պաշտպանության ու պաշտպանունակության ուժեղացման պլանի մշակման շուրջ: Բացի այդ, անհրաժեշտ է ընդգծել, որ այդ գործողություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031