ՌԴ-ում C-300 զենիթա-հրթիռային համալիրների արտադրությունն ամբողջովին կդադարեցվի 2015 թվականին. աղբյուր
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական ձեռնարկությունները 2015 թվականին ամբողջովին կդադարեցնեն C-300 զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) արտադրությունը: Այս մասին գործակալությանը հայտնել է ՌԴ ռազմարդյունաբերական համալիրում նրա աղբյուրը:
Դրա հետ մեկտեղ շարունակվելու է C-300 ԶՀՀ-ների պահեստամասերի ու բաղադրատարրերի արտադրությունը: Ժամանակի ընթացքում հնացած C-300 համակարգերը կփոխարինվեն նոր՝ C-400, ԶՀՀ-ներով: Օտար պատվիրատուներին C-400-ների մատակարարումը կմեկնարկի 2016 թվականից ոչ շուտ:
C-300 ԶՀՀ-ների զանգվածային արտադրությունը մեկնարկել է 1970-ական թվականներին: Այդ համակարգերը ԽՍՀՄ զինված ուժերի տրամադրության տակ հայտնվել են 1975 թվականին: Այդ ընթացքում մշակվել է C-300-ի 14 հիմնական տարբերակ: