Բաժիններ՝

ԱՄՆ-ը փորձում է Չինաստանին համոզել՝ միանալու համար ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին. Պետդեպարտամենտ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանությունները ձգտում են աշխարհի տարբեր երկրների համոզել, որպեսզի նրանք միանան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ կապված Ուկրաինայի դեպքերի հետ:

Այս մասին լիտվական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի կոորդինատոր Դանիել Ֆրիդը՝ տվյալ համատեքստում հիշատակելով Չինաստանը:

Երբ ամերիկացի դիվանագետին հարցրել են, թե ԱՄՆ-ից ու ԵՄ-ի անդամներից բացի, էլ որ երկրներն են պատրաստ մասնակցել պատժամիջոցներին, Ֆրիդը հայտարարել է, որ Նորվեգիան ու Շվեյցարիան:

Ֆրիդն ընդգծել է, որ այդ երկրները թեպետ չեն հանդիսանում ԵՄ-ի անդամներ, այնուամենայնիվ, սովորաբար աջակցում են ԵՄ-ի պատժամիջոցներին և դա անում են նաև տվյալ դեպքում.

«Մենք նաև բանակցում ենք Հարավային Կորեայի ու Սինգապուրի հետ, մենք խորհդակցություններ ենք ունեցել Չինաստանի հետ, և մենք շարունակելու ենք մեր խորհրդակցությունները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031