Բաժիններ՝

ՌԴ-ն ու ԱՄՆ-ը սեպտեմբերին կբանակցեն Փոքր ու միջին հեռահարության հրթիռների պայմանագրի շուրջ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը սեպտեմբերին կբանակցեն Փոքր ու միջին հեռահարության հրթիռների պայմանագրի շուրջ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ում գործակալության աղբյուրը:

Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպումն անցկացվելու է փորձագետների մակարդակով, որոնք կքննարկեն փոխադարձ մտահոգությունների հարցը: Դեռ հայտնի չէ առաջիկա հանդիպման վայրը:

Հուլիսի 29-ին Վաշինգտոնը պաշտոնապես Մոսկվային մեղադրել էր նրանում, որ նա խախտել է 1987 թվականին փոքր ու միջին հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031