Պենտագոնը F-16-ի օպերատոր երկրներին խորհուրդ է տվել ստուգել իրենց ինքնաթիռները
Defense News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը շահագործողներին խորհուրդ է տվել մանրակրկիտ ստուգման ենթարկել F-16 Fighting Falcon կործանիչի B և D տարբերակները:
Պենտագոնն ընդգծել է, որ իր տրամադրության տակ չկան F-16B մարտական ինքնաթիռներ, սակայն այդ ինքնաթիռները դեռ օգտագործվում են Թուրքիայում, Իսրայելում, Բելգիայում, Նիդերլանդներում, Պակիստանում, Դանիայում ու Նորվեգիայում:
Դեռ հայտնի չէ, թե արդյոք օպերատորները կկասեցնե՞ն երկտեղանոց F-16 կործանիչների թռիչքները, թե՞ ոչ: Սրանից աեաջ հաղորդվել էր, որ ԱՄՆ օդուժը դադարեցնում է իր տրամադրության տակ առկա 157 հատ F-16D երկտեղանոց կործանիչներից 82-ի թռիչքները՝ կապված օդաչուի կաբինետում ապակու ճաքերի հայտնաբերման հետ: