Բաժիններ՝

Ուկրաինայի արևելքում հարկադիր վերաբնակների թիվը կազմում է ավելի քան 400.000 մարդ. ՄԱԿ

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի առնվազն 416.000 բնակիչ լքել են իրենց տները՝ փորձելով փրկվել ռազմական գործողությունների հետևանքներից: Այս մասին վկայել են ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության տվյալները:

Դրանց համաձայն, մոտ 190.000 վերաբնակ մեկնել է Ուկրաինայի այլ շրջաններ, ավելի քան 197.000-ը՝ Ռուսաստան, 14.000-ը՝ Լեհաստան, և ևս գրեթե 14.000-ը՝ Բելառուս: ՄԱԿ-ի կառույցը չի բացառում, որ վերաբնակների թիվն իրականում կարող է ավելի մեծ լինել, քանի որ ինչպես հայտնի է՝ շատերը չեն գրանցվում:

Ռուսաստան մեկնածներից միայն մոտ 78.000-ն է հայտ ներկայացրել փախստականի կարգավիճակ ստանալու համար: Այդպիսով, վերջին շաբաթներին կտրականապես աճել է ժամանակավոր վերաբնակների թիվը: Օգոստոսի 5-ին նույն աղբյուրը հայտնել էր, որ Ուկրաինայի այլ շրջաններ մեկնածների թիվը կազմում է 117.000 մարդ, իսկ Ռուսաստան մեկնածների թիվը՝ 168.000 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս