Փանջիկիձեն հուսով է, որ ԵՄ-ի երկրների մեծ մասն Ասոցացման համաձայնագիրը կվավերացնի մինչև տարեվերջ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն չի կարծում, թե կձգձգվի ԵՄ-ի երկրների կողմից Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագրի վավերացման գործընթացը: Նա ստեղծված իրավիճակը կապում է եվրոպական երկրների մեծ մասի ամառային արձակուրդների հետ.

«Մենք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրել ենք հունիսի 27-ից: Դրանից հետո անցել է մեկ ամսից քիչ ավելի, երբ երկրների մեծ մասի օրենսդիր մարմինները հանգստանում են:

Հետևաբար, համաձայնագիրը վավերացնել հաջողացրել է միայն չորս երկրի խորհրդարան՝ Լիտվա, Լատվիա, Ռումինիա ու Բուլղարիա, ինչի համար մենք հատուկ շնորհակալություն ենք հայտնում:

Ես վստահ եմ, որ սեպտեմբերին այդ գործընթացը կվերսկսվի և մինչև տարեվերջ ԵՄ-ի երկրների բացարձակ մեծամասնությունը կվավերացնի այդ համաձայնագիրը»:

Տեսանյութեր

Լրահոս