Բաժիններ՝

Դևիդ Քեմերոնն Իրաքի դեպքերի պատճառով դադարեցրել է իր արձակուրդը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը դադարեցրել է իր ամառային արաձակուրդը և Անգլիայի արևմուտքից հապճեպ վերադարձել է Լոնդոն: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը:

Նրա խոսքերով՝ Քեմերոնը մի շարք նախարարների հետ քննարկելու է Իրաքում տիրող իրավիճակը: Նա մասնավորապես մտադիր է այդ հարցով խորհրդակցություններ անցկացնել արտգործնախարար Ֆիլիպ Համոնդի հետ:

Որոշակի կարծիքներով՝ Քեմերոնի այդ որոշումը կարող է կապված լինել ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի մահապատժի հետ: Համոնդի խոսքերով՝ դա կարող է իրականացրած լինել Մեծ Բրիտանիայի քաղաքացին, ով համալրել է «Իսլամական պետություն» խմբավորման շարքերը:

Քեմերոնն իր ընտանիքի հետ արձակուրդ էր գնացել երկուշաբթի և իր հանգիստն անցկացնում էր Կոռնուոլլ թերակղզում: Սրանից առաջ Մեծ Բրիտանիան որոշել է Իրաք ուղարկել Chinook տիպի մի շարք մարտական ուղղաթիռներ, ինչպես նաև զենք մատակարարել Իրաքի հյուսիսի քրդերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս