Մուսթաֆա Ջեմիլևը նոր պաշտոն է ստացել Ուկրաինայում
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Մուսթաֆա Ջեմիլևին նշանակել է Ղրիմի թաթարների հարցերով նախագահի լիազոր: Համապատասխան (№ 657/2014) հրամանը հրապարակվել է նախագահի կայքում: Փաստաթուղթը թվագրված է օգոստոսի 20-ին:
Մուսթաֆա Ջեմիլևը 1991-2013 թվականներին գլխավորել է Ղրիմի թաթարների մեջլիսը, և Ղրիմի թաթարների մեծ մասը նրան համարում է իրենց ազգային առաջնորդ:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ ռուսական կողմն այս տարվա մայիսի 3-ին Ջեմիլևին թույլ չի տվել մուտք գործել Ղրիմ՝ կապված նրա հակառուսական գործունեության հետ: Ավելի ուշ հայտարարվեց, որ այդ արգելքը գործելու է մինչև 2019 թվականը: