Բաժիններ՝

Պենտագոնին չի հաջողվել փրկել Սիրիայում պահվող ամերիկացի պատանդներին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պենտագոնը ձախողել է Սիրիայում ամերիկացի պատանդներին ազատ արձակելու գործողությունը, որոնց գերեվարել են «Իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալները: Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին:

Նրա խոսքերով՝ տվյալ գործողությունն ունեցել է օդային ու ցամաքային բաղադրիչներ և միտված է եղել ամերիկացի պատանդներին ազատելուն. «Դժբախտաբար, առաքելությունը չի պսակվել հաջողությամբ, որովհետև պատանդները չեն գտնվել ենթադրյալ վայրում»:

Կիրբին վստահեցրել է, որ ԱՄՆ-ի կառավարությունն օգտագործելու է բոլոր հնարավորությունները՝ իր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար:

Ամերիկյան հետախուզությունը հայտնել է, թե «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները որտեղ են պահում ամերիկացի պատանդներին, ինչից հետո տվյալ շրջանում դեսանտ է իջեցվել մի քանի տասնյակ մարտիկ: Փոխհրաձգության ժամանակ վերացվել է մի քանի զինյալ, մեկ զինվորական վիրավորվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս