Բաժիններ՝

Թուրքիայի պաշտպանության նախարարը սեպտեմբերին կժամանի Բաքու

Axar.az-ի փոխանցմամբ` Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերին կայցելի Բաքու: Թուրքական պատվիրակությունը սեպտեմբերի 11-13-ին մասնակցելու է Բաքվում կայանալիք ADEX-2014 ռազմական ցուցահանդեսին, որը կազմակերպում է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը:

Յըլմաղն Ադրբեջանում քննարկելու է մի շարք թեմաներ: Թուրքական պատվիրակության կազմում գտնվելու է նաև այդ երկրի պաշտպանական արդյունաբերության նախարարության քարտուղար Իսմայիլ Դեմիրը: Իսմեթ Յըլմազն օգոստոսի 19-ին Նախիջևանում մասնակցել է Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031