Նորագույն C-500 զենիթա-հրթիռային համակարգի առաջին գունդը կպաշտպանի Մոսկվան ու ՌԴ-ի կենտրոնը
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` նորագույն C-500 զենիթա-հրթիռային համակարգի առաջին գունդը կպաշտպանի Մոսկվան ու Ռուսաստանի կենտրոնը: Փորձարկումներից հետո այդ համալիրը կհայտնվի օդա-տիեզերական պաշտպանության զորքերի սպառազինության տակ:
Այս մասին հայտարարել է ՌԴ ՀՕՊ-ի ու ՀՀՊ-ի զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Դեմինը: C-500 զենիթա-հրթիռային համակարգը ներկայացնում է նոր սերնդի համակարգ, որը ենթադրում է բալիստիկ ու աերոդինամիկ թիրախների ոչնչացման առաջադրանքների կատարում:
Իր մարտական հնարավորություններով այդ համակարգը զգալիորեն գերազանցելու է զինված ուժերում առկա С-400 Триумф համակարգն ու նրա արտասահմանյան համարժեքը` ամերիկյան THAAD համակարգը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի զինված ուժերն C-500 համակարգ ստանալու են 2017 թվականից: